Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության

Blog Image

Դատարանը մերժել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հովսեփյանը։

Շահրամանյանը դիմել էր դատարան՝  ԿԳՄՍՆ-ից պահանջելով հերքել, թե ինքը ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթը։

Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել էր Արցախի նախագահի անունից ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացված հայցի, հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։ 

Որպես հայցի ապահովման միջոց խնդրել էին արգելել դպրոցներում 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի կոնկրետ ենթավերնագրի ուսուցանումը մինչև այս գործով վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։

Send