Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի, իսկ չափը հետագայում կնվազեցվի

Blog Image

MediaHub-ն ուսումնասիրել է կառավարության առաջիկա նիստի օրակարգը. առաջարկվող նախագծերի մեկի համաձայն՝ նախատեսվում է երկարաձգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ծախսերը հոգալուն և կարիքավոր ընտանիքների հրատապ սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը։
 
Նախագծով առաջարկվում է 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներով սահմանված ժամկետները երկարացնել համապատասխանաբար 6 և 12 ամսով։ Արդյունքում՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանվում է 2027 թվականի հունիսի 30-ը և դեկտեմբերի 15-ը:
 
Ըստ կանխատեսումների՝ 2027 թվականի երկրորդ կիսամյակում կարիքավոր ընտանիքների թիվը կկազմի շուրջ 9 500, ֆինանսավորման չափը՝ ամսական շուրջ 557 մլն դրամ, իսկ տարեկան կանխատեսվող ծախսը՝ 6.3 մլրդ դրամ։
 
Այսպիսով՝ աջակցության 2 միջոցառումների վերանայման պարագայում 2027 թվականի համար ընդհանուր ֆինանսական չափը կկազմի շուրջ 12.6 մլրդ դրամ, որն արդեն իսկ նախատեսվել է ՀՀ 2027 թվականի պետական բյուջեով:

Send