Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուն ենթարկվել է շագանակագեղձի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ 2024 թվականի վերջին ենթարկվել է շագանակագեղձի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության։

1 սմ-ից փոքր ուռուցքը՝ առանց մետաստազների, հայտնաբերվել է պլանային հետազոտության ժամանակ։

Նեթանյահուն նշել է, որ դեկտեմբերի 29-ին կատարված վիրահատությունը հաջող է անցել և ամբողջությամբ շտկել է խնդիրը։ Բուժումն ավարտվել է առանց բարդությունների։

Վարչապետն ասել է, որ որոշել է մոտ երկու ամսով հետաձգել հայտարարությունը՝ հաշվի առնելով Իրանի հետ շարունակվող ռազմական հակամարտությունը։

Send