Երկկողմ ռազմական համագործակցության շուրջ բանակցություններ են վարվել Ադրբեջանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացած հանդիպումը նվիրված էր Ադրբեջանի և Չեխիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների քննարկմանը։
Կայացել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի մանրամասն փոխանակում, ներկայացվել են տարբեր ոլորտների վերաբերյալ ճեպազրույցներ։
Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլան։

Русский