Ամերիկյան երկրորդ ավիակիրը կմիանա Իրանի նավահանգիստների շրջափակմանն ընդամենը մի քանի օրից, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
«Շրջափակումը դարձել է համաշխարհային»,- նշել է Պենտագոնի ղեկավարը։
- Իրանի զինված ուժերը վերածվել են ծովահենների ավազակախմբի։ Վերջին օրերին իրանցիների կողմից գրավված նավերը, որոնցից մի քանիսը, ամերիկյան կամ իսրայելական նավեր չեն։ Դրանք պարզապես պատահական նավեր են։ Նրանք իրենց փոքրիկ մոտորանավակներով մոտեցել են այդ նավերին և կրակել «AK 47»-ներով։ Յուրաքանչյուր ոք, ով ունի մոտորանավակ, զենք և սխալ մտադրություններ, կարող է դա անել։
- Մենք ունենք աշխարհի ողջ ժամանակը. մենք չենք անհանգստանում գործարքի համար։
- Մեր հրամանատարներն ունեն հստակ կանոններ. եթե Իրանը ականներ է դնում ջրի մեջ կամ այլ կերպ սպառնում է ամերիկյան առևտրային նավատորմին կամ ամերիկյան ուժերին, մենք կկրակենք ոչնչացնելու համար։
- Մենք հույսներս չենք դնում Եվրոպայի վրա, բայց նրանք Հորմուզի նեղուցի կարիքն ունեն շատ ավելի, քան մենք, և գուցե ցանկանան սկսել ավելի քիչ խոսել, ավելի քիչ շքեղ համաժողովներ անցկացնել Եվրոպայում, և նստեն նավակ։ Սա շատ ավելի շատ նրանց պայքարն է, քան մերը։
- Եվրոպան և Ասիան տասնամյակներ շարունակ օգտվել են մեր պաշտպանությունից։ Ամերիկան և ազատ աշխարհը կարիք ունեն կարող և հավատարիմ դաշնակիցների։ Անվճար զվարճանքի ժամանակն ավարտվել է։

Русский