Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի միջնորդների հետ․ Թեհրանը պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ։

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկումներ են ընթացել տարածաշրջանային զարգացումների և հրադադարի հետ կապված հարցերի շուրջ, գրել է Արաղչին նշել է իր Telegram ալիքում։

Իսհաք Դարն X-ում նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, հրադադարի և Իսլամաբադի կողմից ԱՄՆ-Իրան փոխգործակցության համատեքստում իրականացվող դիվանագիտական ​​ջանքերի վերաբերյալ։

Նա ընդգծել է շարունակական երկխոսության և փոխգործակցության կարևորությունը։ Իրանի ԱԳ նախարար Արաղչին բարձր է գնահատել Պակիստանի հետևողական և կառուցողական միջնորդական դերն այս հարցում։

CNN-ը, հղում անելով պակիստանյան և իրանական աղբյուրներին, հաղորդել է, որ Թեհրանը պատվիրակություն է ուղարկում Պակիստան՝ բանակցությունների համար։ Պարզ չէ, թե ԱՄՆ ներկայացուցիչները կմասնակցե՞ն այս հանդիպումներին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ երեկոյան խորհրդականների փոքր խմբի հետ կժամանի Իսլամաբադ, գրել է Reuters-ը։ Պակիստանի կառավարության աղբյուրը հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցությունները շատ հավանական են: ԱՄՆ լոգիստիկայի և անվտանգության փորձագետների մի խումբ արդեն Իսլամաբադում է և պատրաստվում է հանդիպմանը:

Send