Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսպանիան ՆԱՏՕ-ի հուսալի անդամ է․ Պեդրո Սանչեսը մեկնաբանել է դաշինքից հնարավոր հեռացման մասին տեղեկությունը

Blog Image

Վարչապետ Պեդրո Սանչեսը մեկնաբանել է Իսպանիայի` ՆԱՏՕ-ից հնարավոր հեռացման մասին տեղեկությունը։

«Իսպանիան ՆԱՏՕ-ի հուսալի անդամ է, որը կատարում է իր բոլոր պարտավորությունները, ուստի ես բացարձակապես չեմ անհանգստանում», - Կիպրոսում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Սանչեսը։

Վարչապետն ընդգծել է, որ իր կառավարությունը «չի գործում էլեկտրոնային նամակների հիման վրա», այլ առաջնորդվում է «պաշտոնական փաստաթղթերով և ԱՄՆ կառավարության դիրքորոշմամբ»։

Սանչեսը նշել է, որ Իսպանիան աջակցում է «դաշնակիցների հետ լիարժեք համագործակցությանը, բայց միշտ միջազգային իրավունքի շրջանակներում»։

Send