2025 թվականը մոտեցավ ավարտին, իսկ թե ամբողջ տարվա ընթացքում ինչ խախտումներ է գրանցվել առողջապահության ոլորտում, MediaHub-ը փորձեց պարզել «Աողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանի հետ զրույցում, ով մի շարք խնդիրների մասին մատնանշեց։
Առաջին խնդիրներից մեկը, Պողոսյանի խոսքով, պետպատվերի տապալումն է, որ տարվա կեսից մարդիկ չկարողացան դժվարամատչելի հետազոտություններով անցնել, որովհետև պետպատվերի ամբողջ համակարգը խախտված էր։
«Հաջորդ խնդիրն օպտիմալացման խնդիրն է։ Օպտիմալացրեցին «Ինֆեկցիոն» հիվանդանոցում թոքաբանության ազգային կենտրոնը, հետո կատարեցին մի շարք այլ անհասկանալի օպտիմալացումներ և վերջում ամենակարևորը՝ մարզային բժշկական կենտրոնների օպտիմալացման իրավական ակտն ընդունեցին, ինչը ենթադրում է՝ 2026 թվականին մարզերում կգործի մեկ բժշկական կենտրոն իրավաբանական անձը, մնացածն օպիմալացվել են»,- հավելեց Անուշ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ևս մեկ խնդիր էր ապահովագրությունը։ Դա ստեղծվեց առանց հիմնավոր ռիսկերի գնահատումի, և հունվարի 1-ից լինելու են խնդիրներ։
Պողոսյանը հավելեց, որ այս պահին դեռ որևէ պայմանագիր չկա հիվանդանոցների հետ կնքած, և որ այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ։
«Մի շատ կարևոր խնդիր կա, որը հունվարի է առաջանալու։ Նրանք սկզբից տապալեցին ռեզիդենտների մրցույթները՝ անհատական լիցենզիայի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Էմմա Մարտիրոսյան

Русский