Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դպրոցի ուսուցիչները չեն ստացել 13-րդ աշխատավարձ

Blog Image

Նոր տարվան ընդառաջ բազմաթիվ կառույցներում աշխատակիցները ստացել են  13-րդ աշխատավարձ։ Ազգային ժողովի պատգամավորներն ամեն տարի ստանում են, այսպես կոչված 13-րդ աշխատավարձ, սակայն,  այս տարի ստացել են աշխատավարձը հինգ անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար։ 

Իսկ օրինակ՝ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ վարորդները, նույնպես ստացել են պարգևավճար։ Իսկ ահա ԿԳՄՍ նախարարությունը լռում է։ 

MediaHub-ին ահազանգել են դպրոցի ուսուցիչները, որ այս տարի իրենք չեն ստացել 13-րդ աշխատավարձ։

«Մենք չենք ստացել 13-րդ աշխատավարձ ու չենք ստանալու։ Իմացել ենք, որ բազմաթիվ կառույցներում աշխատակիցները ստացել են 13-րդ աշխատավարձ, իսկ մենք ինչո՞վ ենք պակաս։ Մենք բավականին բարդ աշխատանք ունենք, մենք սովորեցնում ենք ապագա սերունդներին, և, ինչպես միշտ, մենք չենք ստանում ոչ մի պարգևավճար մեր արած աշխատանքի համար»,- MediaHub-ին նշեց ահազանգած ուսուցիչներից մեկը։

MediaHub-ը հարցում ուղարկեց ԿԳՄՍՆ հասկանալու՝ արդյո՞ք ուսուցիչները չեն ստացել 13-րդ աշխատավարձ։

«Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի,  գործատուն իրավական ակտով սահմանված կարգով և չափերով, աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարի ձևով կարող է աշխատողներին վճարել պարգևատրում (տես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-ին մասի 7-րդ պարբերությունը)»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից:

MediaHub-ին պատասխանեցին նախարարությունից, որ ուսուցիչների գործատուն համարվում է Պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ ի դեմս հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի:

 

Send