Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը գնում է Շտապօգնություն

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը գնալու է Երևանի Շտապօգնության նոր մեքենաներին ծանոթանալու։

Ըստ երևույթին, նոր ձեռք բերված մեքենաները առաջինը հենց Փաշինյանին են ներկայացվելու, ինչն ընտրությունների շեմին ծառայեցվելու է որպես PR գործիք։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին են ներկայացվել ՓԾ-ին տրամադրված հրշեջ-փրկարարական նոր տեխնիկան։ Նախարարին է ներկայացվել նաև հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների, հատուկ տեխնիկայի և տեխնիկական միջոցների ամբողջական համալիրը։

Իսկ այս անգամ արդեն Փաշինյանին անձամբ են ներկայացնելու Շտապօգնության նոր մեքենաները։

Նարե Գնունի

Send