Իրեն «հավատացյալի» տեղ դրած Փաշինյանը այս էլ արդեն որերորդ կիրակին է մասնակցում է կեղծ պատարագների, ու չի զիջում իր բարոյազրկության դիրքերը, որոշել է, ձեռք է տվել, մինչեւ վերջ պիտի խաղա։
Պետք է արձանագրենք, որ այն հոգեւորականները, որոնք Փաշինյանի դուդուկի տակ չպարեցին, հայտնվեցին կեղծ մեղադրանքների առանցքում, ու ապօրինաբար դատվեցին, ու հիմա իրենց «պատիժն» են կրում։ Իսկ ովքեր, որ Փաշինյանի ասած գանձագող էին, եկեղեցին չուլան էին դարձրել, սիրուհիներ ունեին, զբաղված էին աշխարհիկ կյանքով ապրող մարդուց էլ բեթարից աշխարհիկ, հարստահարել էին եկեղեցին, Փաշինյանը իրենով արեց իրենց իսկ համաձայնության ու շառից-փորձանքից հեռու։ Ինչպես ասում են` ջանը ավելի քաղցր է, քան արժանապատվությունը։
Արդեն կիրակնօրյա պատարագները մի տեսակ չարիքի նման էին գալիս մեր իրականություն, որովհետեւ չգիտենք, թե՞ օրինակ այս կիրակի Նիկոլը որ եկեղեցի կգնա, կգնա իր թափառախմբակի հետ, ծափ ու ծիծաղ, ու կհարամի հավատավոր ժողովրդի պատարագն ու Աստծո հետ հաղորդակցվելու միակ ուղին։
Այն, որ Փաշինյանը վաղուց էր իր ուշադրության կենտրոնում պահել եկեղեցին, եկեղեցականներին, դա պարզ էր, բայց որ վերջնական որոշեց Մայր Տաճարը պղծել, հայ քրիստոնյաներին եւ հոգեւորականությանը իրար դեմ հանել, դա խոսում է մարդու անհավատության, անմարդկային վերաբերմունքի, բռնապետերին հատուկ ղեկավարների մասին։ Բոլոր սահմաններն անցավ, բարոյական եւ մարդկային, չկա ոչ մի արդարացում, դա մարդկային խղճի բացակայության ու դիվային ծրագրի հերթական քայլն էր։
Փաշինյանը այս կիրակի որեւէ եկեղեցի չգնաց։ Կգնար գուցե, եթե երկրում լիներ, ու պաշտոնական այցով հանդիպման չլիներ...
Երեկ եկեղեցիներում մատուցվեց կիրակնօրյա պատարագին բուն եկեղեցական կանոնակարգին համաձայն, ոչ մի եկեղեցում չզեղջվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, ոչ մի եկեղեցու բակում եւ ներսում շոու ծրագիր չկար, ծափ ու ծիծաղ չկար, զոռով-շառով բերովի, մարդաքանակ ապահովող սուտ ու անհավատ մարդիկ չկային եւ որ ամենակարեւորն էր, կեղծ պատարագ չմատուցվեց, բացի այն եկեղեցիներում, որտեղ կարգալույծ «քահանաները» շարունակում են ուժային կառույցների հովանու ներքո մնալ նրանց պաշտպանվածությամբ եկեղեցուն տիրանալուց։
Հիշեցնեմ կրկին, Փաշինյանը անցած կիրակի ոչ մի եկեղեցում պատարագի չմասնակցեց, ու բանից պարզվեց, որ որեւէ ՔՊ միջին ու խոշոր, վարչական աշխատող, մարզպետ, քաղաքապետ, որեւէ եկեղեցում պատարագի չմասնակցեց, եւ ստացվեց այնպես, որ եթե Նիկոլը հրահանգ չի տալիս, ապա այդ կիրակին հանգստի կիրակի է ՔՊ-ի համար։
Իրենց թույն հավատացյալի տեղ դրած ՔՊ-ականների համար, կիրակին հանգստյան էր, Նիկոլը ոչ մի հրահանգ չէր տվել, որ պղծեն, չուզենալով մասնակցեն, ստիպված ներկա լինեն Փաշինյանի ու տիրադավ հոգեւորականների կողքին, որ ցույց տան, թե իրենք ինչ վերաբերմունք ունեն ու ինչ «սրտացավորեն» են մոտենում հայ Առաքելական եկեղեցուն։
Այնպես որ Փաշինյանը կա՛մ կհասկանա, որ տապալել է Կաթողիկոսի դեմ արշավը, հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իր հանցավոր ճանապարհով քարուքանդ անելու միակ ճանապարհը, կա՛մ կգնա քաղաքականապես ինքնաոչնչացման ճանապարհով։
Դարեր շարունակ բոլոր բռնապետերը հնարավորինս մարդկանց պահել են մշտապես վախի մթնոլորտում, բայց երբ բանը հասել է հավատքին, ժողովուրդը միավորվել է, եւ չարի ձեռքը չի հասել սրբություններին։ Այնպես որ լավ կլինի գործի կեսից հրաժարվել ու տոնել սեփական պարտությունը, քան շարունակաբար պարտվել ու աշխարհով մեկ խայտառակ լինել։
Հ. Գ. Ոչ մի ՔՊ-ական առանց Նիկոլ, ո՛չ մի քայլ կիրակնօրյա պատարագին՝ ո՛չ մի ձուկ, ո՛չ մի մուկ «չպլստաց»։ Եվ առհասարակ, առանց Նիկոլ ոչ մի ՔՊ քայլ չի անում։
Երեկ պատարագները անցան խաղաղ, առանց Նիկոլ հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներում, առանց հրահանգի ու առանց «բարեպաշտների» գոյության, բացի այն եկեղեցիներում, որտեղ կարգալույծ «տերտերները» շարունակում են մոլորեցնել հոտին, ու կեղծ պատարագներ մատուցել. Դա էլ Աստծունն է` Աստծո գործերն էլ անքննելի։
Արթուր Հայրապետյան

Русский