Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Աղոթի՛ր» Փանոս, «աղոթի՛ր», քո «աղոթքը» վաղուց ենք լսել

Blog Image

Իշխանության եկած, իրենց վրա խիստ  զարմացած, ու իրենք իրենցից մշտապես գոհ ՔՊ «քաղաքական գործիչները», երբ ինչ-որ բան են քննարկում, եթե քննարկում են եւ դա չի դիտարկվում, որպես լուտանք, կամ ատելության խոսք, պարտադիր հիշատակում են նախորդ 30 տարիների բացթողումներն ու մոռանում են, թե ինչու՞ եկան իշխանության եւ ինչ մեծ ու ճոռոմ խոստումներով, որոնց մասին ոչ միայն մոռացել են, այլ որոշել են մինչեւ վերջ մաշեցնել պետության հիմքերը։ Մոռանում են, որ այդ ականջահաճո սուտ խոստումները մարդկանց փողոց հանեց, ու մարդիկ որոշեցին վստահել նրանց։

Հիմա նույն այդ մարդիկ ասում են. «ձեռքս կոտրվեր, Նիկոլ չընտրեի»։

Դիմացը խորհրդարան ընտրություններ են, հուսանք այդ ասողները, հետո էլի չեն ասելու. «ձեռքս կոտրվեր»... 

Հիմա, Նիկոլին գերազանցել պատրաստվողները ամեն ինչի պիտի գնան, որ հետո իշխանության մեջ մի աթոռ լինի նստելու, համ փողի համն են տեսել, համ էլ իշխելու մոլուցքը, իսկ եթե Նիկոլը չլինի, իրենք լավ գիտեն, որ իրենք ոչ մի բանի մասին են, կմնան անտեր ու անտիրական։

Սկսենք սկզբից, թե ինչպես Նիկոլը փորձեց սրբագրել մեր դասականներին, դպրոցական ծրագրերից հանեց դասական գրողներին, փոխարենը ինչքան ժամանակակից գրող կար, որը համապատասխանում էր իրենց «իրական Հայաստանի» պատկերացումներին, ներառեց դպրոցական դասագրքերում, որպեսզի «կիրթ» մեծանա սերունդը։ Այն սերունդը, որին գլխատեցին ու խեղեցին.

Հիմա անցել են ոչ միայն եկեղեցու կանոնակարգին, այլ ինչ-որ մտքեր են օդ արտանետում, որ դրանց ինքնավստության վրա դեռ զարմանալու տեղ կա, որովհետեւ չի կարող պատահել, որ այդքան սնանկ ու մտքով ոտաբոբիկ մարդիկ մի տեղ հավաքվեն։

Տարրական ուղղագրություն չգիտեն. Մեկը արհամարհել բառն էր սխալ գրել, հետո արդարացրել էր իրեն, որ արտատպել է, ու ինքը «արձակներ» է գրում. Արձակ էլ չէ՛, «արձակներ»։ 

Հաճախ կլսենք ՔՊ-ականների, որոնք «դուխով» ասում են «մեզ նոր Նարեկացի է պետք», հետո թե. «մեզ նոր պատմություն է պետք», ու այդպես իրենց «պետք» - ի համար կարող են ինչ մտքներով անցնի սրբագրեն ու «աննախադեպ», «պատմական» իրադարձություն համարել դավաճանությունն ու մեղսագործությունը։ 

Հաճախ ենք լսել, հատկապես «կրթությունը նորաձեւ է» - ի շրջանակներում, որ թե մեզ պետք է Նարեկացուն շարունակող լինի... ու գիտեք այդ ասողները Ռոդենի հանրահայտ արձանի կեցվածք ընդունած այնքան լուրջ դեմքով են ասում, ուզում են լուրջ մարդու տպավորություն թողած լինեն։ 

Դեռ մենք Նարեկացուն լիարժեք չենք էլ մարսել, օտարներն ավելի շատ են սիրում, գնահատում, հասկանում Նարեկացու ֆենոմենը, քան մենք՝ Նարեկացի ծնող ազգը։

Լսե՛ք, այ մարդիկ, Նարեկացուն պետք չէ շարունակել, ոչ էլ պետք է ձգտել Նարեկացու պես գրել, ուղղակի հորդորեք նոր սերնդին, թո՛ղ Նարեկացի շա~տ կարդան, լա՞վ... դպրոցական դասագրքերում էլ Նարեկացուն տեղ տան, ոչ թե «շարունակեն»։ Թե չէ ստացվում է, որ մեզ նոր Հիսուս է պետք, կամ Հիսուսին շարունակող է պետք. բա եղա՞վ։

Թեեւ հիմա «Հիսուսին մոտ կանգնած» Փաշինյանը, որ ամեն ինչ անում է, որ «սրբադասվի» Նարեկացի չէ, ինչ ուզում է լինի, նա կարող է քնից արթնանալ ու հայտարարել, որ նա այլեւս «Լուսավորիչ» է, որ հայտնվել է մեր օրեր, ու փորձում է Լուսավորչի գահին նստել։

Անցնելով Նիկոլի արշավախմբակին, մի բան կարող եմ ասել. մի բան հստակ է, ու անքննարկելի։ Նիկոլը վարչական ռեսուրսով, քաղաքացիական հագուստով  պարտադրված բերովի ուժայիններով, դպրոցների տնօրենախառը զանգվածով հազիվ 300 ֊ի շեմն է կարողանում մի կերպ հաղթահարել, թե ինչպես է հույսը դրել էդ թափառախմբակի վրա, որը բանի պետք չի, չեմ հասկանում, բայց վտահ եմ, որ էդ զանգվածով, տիրադավերով, ոչնչի չի հասնելու։ Այնպես որ ուրիշ բան մտածիր Փանոս, դու այլեւս քո ընտրազանգվածի համար ոչ մի արժեք չունես. Ուզում ես ջրերի վրայով քայլիր, ուզում ես գնդակահարության պատի տակ կանգնիր վերջացած ավազակապետ ես, որ իր թշվառներին ուղարկել էր Տաճարի դուռը կոտրելու։ Տաճարը պղծելու։ Աստված համբերատար տանում է այս ամենը, բայց պատիժը ծանր է լինելու Աստծու կողմից. Չի՛ ուշանա։

Այնպես որ «աղոթի՛ր» Փանոս, «աղոթի՛ր», քո «աղոթքը» վաղուց ենք լսել։

Ու ինչպես Նիցշեն կասեր. «Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե աշխատանքի, այլ պայքարի: Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե խաղաղության, այլ հաղթանակի...»։

Արթուր Հայրապետյան

Send