Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ուզու՞մ ես ՔՊ ընտրական ցուցակում լինել, մի հապաղիր, «կրթվիր» Աննայի մոտ եւ դու կդառնաս ՔՊ-ական «կիրթ» երեսփոխան

Blog Image

«Ինչո՞ւ են Խորհրդարան գնում Աննա Հակոբյանի ընկերուհիները, «կրթվածները»»․ «Հրապարակ»֊ի այս նյութը աչք ծակեց, մենք էլ որոշեցինք «ծակաչք» չթողնել մեր ընթերցողին։

«Կրթությունը նորաձեւի» կանայք այնքան են «կրթվել», որ Հակոբյան Աննայի գլխավորությամբ ու «դաբրո»-ով ՔՊ ցուցակում տեղ են գտնելու։ Այս ամենի մասին կարդում ենք «Հրապարակ»-ում, բայց միեւնույն ժամանակ չենք բացառում, որ այդպես էլ լինելու է։

Փաստորեն այն, որ Աննա Հակոբյանը դեռ մեկ տարի առաջ ազդարարել էր «կրթությունը նորաձեւ է»-ի մասին, հետո սկսեցին հավաքագրել մարդկանց, ու տարբեր թատրոնների, մարզային ակումբների դահլիճները օգտագործելով, մարդկանց քանակ ցույց տալով, թե հասարակության մեջ ինչքան «անկիրթ» մարդ կա, որ որոշել է Հակոբյանի կողմից եւ անձամբ «կրթություն» ստանալ, իր «ապագան» ու մտադրության գինն ուներ։

Քարոզարշավը դեռ Փաշինյանի «ընտանիքը» մեկ տարի առաջ սկսել էր, այդ մասին մի քանի հրապարակումներով անդրադարձել էինք։ 

Հակոբյանի «կրթված» ընկերուհիներ կանայք ըստ երեւույթին մարդ հավաքագրելու գործին են լծվել, եւ դա է պատճառը, ըստ «Հրապարակ»-ի հայտնած նյութի, որ այդ կանայք վերջում պետք է պարգեւատրվել արժանվույն, այս դեպքում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղավորվելով ՔՊ ընտրական ցուցակում։

Իհարկե դեռ վաղ է այս ամենի մասին խոսելը, բայց քանի որ մեր աչքից չվրիպեց «Հրապարակ» ֊ի նյութը, որոշեցինք մենք էլ մեր կողմից անդրադառնալ «կրթության նվիրյալ, առաջին տիկնոջ» մտասեւեռումներին, որը ժամանակին ընտանիքով եւ իրենց ընտանիքին պատկանող լրատվամիջոցով  ճամարտակում էին, որ ամբողջ պետական համակարգը լի է խնամի֊ծանոթ֊բարեկամ ֊ներով, որը համարում էին անթույլատրելի։

Իսկ քանի որ մենք լավ գիտենք, որ Փաշինյանի «չվանին խոտ դնել» չի կարելի, որովհետեւ մի օր կարող է մի բան ասել, մյուս օրը մեկ այլ, ուստի ոչինչ չի բացառվում, եւ «կրթյալների» մասով էլ «հանգիստ» թո՛ղ չլինեն այն կանայք, որոնց խոստումներ են տրվել, եթե իհարկե կա նման բան։ 

Փաշինյանը ինչ եկել է իշխանության հայտարարում է, որ «աննախադեպ» մի կարեւոր բան է իրագործել Հայաստանում, Հայաստանից վերացնելով կոռուպցիան։ Իհարկե դա այդպես չէ, որովհետեւ հենց իր թիմակիցների շրջանում տեսանք, թե քանի֊քանի հոգի հենց կոռուպցիայի գործով գնաց։

Հիմա անունները փոխվել են, փոխվել է կաշառքի ձեւը, համակարգային կոռուպցիան, ինչպես նաեւ ԽԾԲ ֊ական «համակարգը», հիմա պարզապես պետք է «կրթվել» Աննա Հակոբյանի մոտ եւ դառնալ չաղ ու բախտավոր։

Մի խոսքով ուզու՞մ ես ՔՊ ընտրական ցուցակում լինել, մի հապաղիր «կրթվիր» Աննայի մոտ եւ դու կդառնաս ՔՊ-ական «կիրթ» երեսփոխան։

Հ. Գ. Հիշո՞ւմ եք, կարծում եմ, որ հիշում եք, որ Աննա Հակոբյանը անգամ Մայր բուհ էր գնացել «կրթելու» նպատակով։ Անգամ Խորենացու «Ողբը» այլակերպեցին իրենց կրթական ցածր մակարդակով, կարեցին ու ձեւեցին, նեղացրեցին ու կարճացրեցին, Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործական ուղին «վերափոխեցին», ամենը՝ ըստ իրենց «հագով»։ Իսկ ամենազավեշտալին, որ Աննայի «դասախոսությանը» ներկա էին գտնվել Մայր բուհի դասախոսներ, որոնք լուռ տարել էին Աննայի ներկայությունն ու «կրթությունը նորաձեւ է»-ին։

Արթուր Հայրապետյան

Send