Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած հերթական ելույթում շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին, այն դեպքում, որ անգամ Ալիևը ներկա չէր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։
Երախտագիտության ու նվիրումի ժեստը «կիրթ ու կառուցողական» Ալիևին, ի՞նչ տվեց, իսկ թե ի՞նչ տվեց Փաշինյանին, կանդրադառնաք քիչ ավելի ուշ։
Տպավորություն է, որ Փաշինյանը կախված է եկող համապետական ընտրություններում, ո՛չ թե հայ ժողովրդից (դուր գալու համար) քվե ստանալ, այլ կոնկրետ Ալիևից է ուզում այդ աթոռը, որտեղ երախտագիտությունն ու նվիրումը առ Ալիեւ իշխանության աթոռը պահելու խնդիր է լուծում։
Հատկանշական է, որ Փաշինյանը «երախտագիտությամբ» է հատուցում հակառակորդ պետության ղեկավարին նրա համար, որը Հայաստան է ներմուծել բենզին։ Սա դեռ հրապարակավ երախտագիտության ճառ է, իսկ թե կուլիսներում, ի՞նչ կարող է լինել, պարզ կդառնա այն ժամանակ, երբ Ալիևին Փաշինյանը պետք չի գա։
«Նավթադոլարային» կեղտոտ, արյունոտ փողերով հիմա էլ հասարակության վրա են «էժանով» բենզին ծախում։ Ցույց տալով, թե ինչ էժան ու մատչելի է Ադրբեջանից Հայաստան ներմուծած ցանկացած ապրանք։
Այստեղ պետք է Փաշինյանի խոսքը թողնել, մի պարզ պատճառով, հասկանալու համար, ո՞րն էր իր «դիվանագիտական» երախտիքի խոսքը, որը ոչ մի կերպ ենթակա չէ փոփոխության, իսկ թե՛ որտեղ է աշխատում դիվանագիտությունը, որը իրականում խեղճության ցուցիչ է, պարզից էլ պարզ է, բազմիցս ապացուցված դիվանագիտական ոչ մի շահ չհետապնդող գործողությունների արդյունքում:
«Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»։
Ն. Փաշինյան
Արցախի ժողովուրդը ամիսներով սովի մատնված, թույլ չտվեց, որ իր տարածք մտնի Ադրբեջանից որեւէ ապրանք, իսկ մենք, Արցախի հայաթափումն ու ցեղասպանությունը թողել ենք մի կողմ, մեր հինգ հազար զոհերին ու գերիներին մոռացության տվել ու արդեն հաշվարկներ ենք անում, թե՞ որ բենզինը, ի՞նչ գնով ձեռք կտա տնտեսվարողին, ու եկել կանգ ենք առել Ադրբեջանից Հայաստան ներմուծած բենզինի վրա.
Այսինքն՝ մենք ոչ միայն բաց դուռ ենք դարձել, այլ մեր փոխարեն մեր թշնամիներն են հարց լուծում ներսում, իսկ մենք, մեր «գելխեղդի» միջոցով երախտագիտություն ենք հայտնում մեզ ոչնչացրած, վերջնականապես ոչնչացնել պատրաստվող թշնամուն։
Արթուր Հայրապետյան

Русский