Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Հերիքը եղավ, այ․․․», «ռադ արինք»․ ՔՊ-ն թքա՞ծ ունի իր իսկ մշակած կանոնագրքի վրա

Blog Image

Դեռ անցած տարի՝ 2025 թվականի դեկտեմբեր ամսին, Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էթիկայի կանոնագիրք ընդունեց։

Փաշինյանը նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ 

Կարճ ժամանակ է անցել ՔՊ-ի ամպագոռգոռ հայտարարություններից ու կայացրած որոշումից, սակայն իշխանականները չեն կարողանում պահպանել իրենց իսկ կողմից մշակված կանոնագրքի վարքականոնները։

Խոսենք օրինակներով․ օրեր առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալսեքսանյանը, խախելով իրենց կողմից ընդունված կանոնագիրքը, Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասաց՝ «հերիքը քեզ եղավ այ․․․», որից հետո էլ շարունակեց՝ «հերիքը քեզ եղավ, մյուս անգամ ձենդ չբարացնես»։

Սրան հաջորդեց երեկ ԱԺ ամբիոնից Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որը թիրախավորում էր նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին․ «Քեզ ռադ արինք, բայց նենց կանենք` թոշակդ կստանաս»։

Սա էլ քիչ չէ. այսօր ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, շարունակելով իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի «թելը թելել», ասաց․ «ինչքան վաքսի վրի մեյմուն կա, իրան լրագրողի տեղ ա դրել»՝ հերթական անգամ թիրախավորելով լրագրողներին։

Սրանք ընդամենն օրինակներ են, որոնք ցույց են տալիս գործող իշխանության ակտիվ ներկայացուցիչների վարքը։

Ստացվում է, որ մեղմ ասած վատ բառապաշար ունեցող ՔՊ-ականները կա՛մ այսքան ամիս անց դեռ դժվարանում են հարմարվել նոր կանոնագրքին, կամ էլ, չհարգելով իրենց «շեֆի»՝ Փաշինյանի ասածը՝ խոսում են այնպես, ինչպես ընդունակ են։

Էմմա Մարտիրոսյան

Send