Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանակահարություն. 3 զինծառայող հոսպիտալացվել է

Blog Image

Այսօր Վարդենիսի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Այդ մասին MediaHub-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են:

Պաշտպանության նախարարությունից MediaHub-ին հայտնեցին նաև, որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

«Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- ասացին գերատեսչությունից:

Նշենք, որ դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր MakaryanNews-ը:

Send