Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դանակահարվածները վարժական հավաքի մասնակիցներ են, կա ձերբակալված. մանրամասներ

Blog Image

Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ինչպես նաև նշեցին՝ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Վարդենիսի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են:

Պաշտպանության նախարարությունից հաստատեցին լուրը և MediaHub-ին հայտնել էին, որ
վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

«Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- ասացին գերատեսչությունից:

Էմմա Մարտիրոսյան

Send