Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ուսանող Փաշինյանը. ո՞ր ֆակուլտետում է նա սովորում

Blog Image

Երեկ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև նրանց կրթությանը՝ խորհուրդ տալով ինքնակրթվել։ Որպես օրինակ հենց իրեն ներկայացրեց Փաշինյանը՝ հայտարարելով, որ հիմա կրթություն է ստանում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ 

MediaHub-ը փորձեց պարզել, թե հիմա ի՞նչ է սովորում նախկին լրագրող Փաշինյանը, որն, ի դեպ, բակալավրի դիպլոմ էլ չունի, թեև «թավշյա հեղափոխությունից» հետո ուսանողները ստորագրահավաք էին կազմակերպել և պահանջել Փաշինյանին դիպլոմ տալ, ԵՊՀ-ն էլ ընդառաջել էր այդ խնդրանքին ու պատրաստականություն հայտնել զբաղվել հարցով, եթե Փաշինյանը դեմ չէ։ Բայց, ինչպես այդ ժամանակ հրապարակվեց, Նիկոլ Փաշինյանին դիպլոմ պետք չէր։ «Եթե ես ցանկանայի վերցնել իմ դիպլոմը, այս 23 տարվա ընթացքում կվերցնեի»,- ասել էր նա։

Ինչևէ, «դիպլոմը չէ, որ պետք է գեղեցկացնի ինձ» սկզբունքով շարժվող Փաշինյանը MediaHub-ի տեղեկություններով՝  ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անցնում է «Ղեկավարների կառավարչական արդյունավետության բարձրացման վերապատրաստման» ծրագիր։ Առկա վերապատրաստման ծրագրի ժամաքանակը 40 ժամ է։

Տեղեկացնենք, որ կրթական ծրագիրը միայն ղեկավար պաշտոն զբաղեցնողների համար է, կուրսի արժեքը 160 հազար դրամ է։

Send