ԱԺ մարտի 26-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրա թեկնածությունը համատեղ ներկայացրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Նոր պաշտոնի անցնելուց հետո պատգամավորը հայտարարեց, որ վայր է դնում մանդատը։ Նրան, ըստ էության, պետք է փոխարինելու գա նախընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն՝ Հրաչուհի Միրզոյանը։
MediaHub-ը կապ հաստատեց նրա հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք պատգամավորական մանդատը կվերցնի, ի՞նչ անելիքներ ունի և ինչպե՞ս է գնահատում ընդդիմության, ինչպես նաև իշխանության աշխատանքը։
Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դեռ որոշում չի կայացրել, հետագայում հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Թադևոս Ավետիսյանի օգտին քվեարկել է 83 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը:
Էմմա Մարտիրոսյան

Русский