Հունիսի 2-ի վաղ առավոտյան Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում տարբեր հասցեներում։
MediaHub-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները երկու տասնյակից ավելի հասցեներում իրականացնում են խուզարկություններ։
Մեր տեղեկություններով՝ իրավապահ համակարգը փնտրում է զենք, զինամթերք, թմրամիջոցներ։
Էմմա Մարտիրոսյան

Русский