Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախորդ օրը Բելառուսի հետ սահմանի մոտ «կոնկրետ ակտիվություն» է նկատվել։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ուշադիր հետևում է բոլոր զարգացումներին։
«Մենք ուշադիր հետևում ենք ամեն ինչին, վերահսկում ենք ամեն ինչ և անհրաժեշտության դեպքում կարձագանքենք։ Ուկրաինան պատրաստ է պաշտպանել իր ժողովրդին, իր ինքնիշխանությունը, և յուրաքանչյուր ոք, ով ներքաշվում է Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիվ գործունեության մեջ, պետք է հասկանա դա», - ասել է նախագահը։
Զելենսկին չի մանրամասնել Բելառուսի կողմից ձեռնարկված գործողությունների մանրամասները։

Русский