Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եմենի ափերի մոտ անհայտ անձինք հարձակվել են տանկերի վրա

Blog Image

Եմենի ափերի մոտ անհայտ անձինք հարձակվել են «M/T EUREKA» տանկերի վրա,

Տանկերն առգրավվել է, հաղորդել է Եմենի ափային պահպանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Շաբվա նահանգի ափերի մոտ։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ լցանավը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, որոնք նստել են այն և գրավել, ապա ուղղություն վերցրել դեպի Ադենի ծոց՝ Սոմալիի ափ», - նշված է հայտարարության մեջ։

Լցանավի տեղակայման վայրը հայտնի է դարձել, աշխատանքներ են տարվում անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։

Send