Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1»-ի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ կիսվել է հոր գաղտնիքով՝ խումարից խուսափելու համար։
«Նա ասում էր՝ «Ալեք, երեկոյան ժամը 9-ից [Երևանի ժամանակով 10-ից] հետո երբեք մի՛ խմիր։ Այդ դեպքում առավոտյան լավ կլինես»», - ասել է բժիշկը՝ մեջբերելով հոր խորհուրդները։
Մյասնիկովը շեշտել է, որ խումարի համար համընդհանուր դեղամիջոց չկա։ Նա բացատրել է, որ տարբեր մեթոդներ կարող են միայն փոքր-ինչ մեղմել անհարմարությունը։ «Կա միայն մեկ արդյունավետ միջոց՝ մի՛ հարբիր», - հավելել է բժիշկը։

Русский