Հիվանդների կողմից հակաբիոտիկների ինքնուր նշանակելը բացարձակապես անընդունելի է, նման դեղամիջոցների անտեղի օգտագործումը նպաստում է միկրոօրգանիզմների դիմադրության զարգացմանը, ինչը մատչելի հակաբիոտիկները դարձնում է պակաս արդյունավետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մանրէաբան Ռոման Կոզլովը։
Կոզլովը նշել է, որ հակաբիոտիկները, ինչպես բոլոր դեղամիջոցները, ունեն տարբեր ծանրության անցանկալի կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ անաֆիլակտիկ շոկ ու կենսական օրգանների, մասնավորապես՝ լյարդի և երիկամների թունավոր վնաս։
«Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի Դաշնությունը անընդհատ աշխատում է ինչպես հակաբիոտիկային դիմադրության հետ կապված իրավիճակի մոնիթորինգի, այնպես էլ հանրությանը այդ դեղամիջոցների ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին իրազեկելու ուղղությամբ», - ընդգծել է փորձագետը։

Русский