Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը հայտարարագիր չի՞ ներկայացրել․ մանրամասներ

Blog Image

Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պարտադիր է անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ներկայացումը, և չկա ամբիոն, որտեղից նա քաղաքացիներին չի հորդորել լրացնել այն, ցույց տալ, թե որքան եկամուտ ունեն, ինչ անշարժ ու շարժական գույքի են տիրապետում։

Ըստ նրա՝ այդ կերպ բոլոր գործընթացներն ավելի թափանցիկ կդառնան, և «պոզ ու պոչ չունեցող» կոռուպցիան կվերանա երկրից։

Բայց, ըստ էության, Փաշինյանի քարոզած հայտարարագրի ինստիտուտը վերաբերում է բոլորին՝ բացի իրենից ու իր մերձավոր շրջապատից։ MediaHub-ը, ուսումնասիրելով ԿԿՀ կայքը, նկատել է, որ Փաշինյանը չի ներկայացրել իր հաշվետու տարվա անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը, որը պետք է աներ մինչև մայիսի 31-ը ներառյալ։ Ցավոք, Փաշինյանը միակը չէ․ նրա օրինակին է հետևել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով նույնպես չի պահպանել սահմանված կարգը։

Ըստ օրենքի՝ պաշտոնատար անձինք իրենց հայտարարագիրը պետք է լրացնեն հաշվետու տարվա մինչև մայիսի 31-ը ներառյալ, ինչը, փաստացի, խախտել են վարչապետը, ԱԺ նախագահը ու մի շարք ՔՊ-ական պատգամավորներ։ Պատճառը նախընտրական թոհուբո՞հն է, դժվար է ասել։

MediaHub-ը դիմեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հասկանալու՝ արդյո՞ք խախտում չէ հայտարարագրի սահմանված ժամկետից ուշ լրացումը։ ԿԿՀ-ից մեզ հայտնեցին, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալեն Սիմոնյանը ներկայացրել են իրենց հայտարարագիրը, սակայն այն դեռևս արտացոլված չէ ԿԿՀ կայքում։ Պարզվեց, որ հայտարարագիրը լրացնելուց հետո 4 օրվա ընթացքում է արտացոլվում համապատասխան կայքում։ Մենք կսպասենք ու հանրությանը կներկայացնենք, թե նախորդ տարին ֆինանսական առումով ինչպիսին է եղել թե՛ Փաշինյանի, թե՛ Սիմոնյանի և թե՛ մյուս պաշտոնյաների համար, որոնք վերջին րոպեին են լրացրել իրենց հայտարարագիրը։

Էմմա Մարտիրոսյան

Send