Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով՝ Քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին։
Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Հիշեցնենք, որ մարտի 16–ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր էր եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Օրեր անց արձանագրվեց երեխայի մահը։
Էմմա Մարտիրոսյան

Русский