Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փաշինյանի հորինած Հայաստանում մարդը քոռ կոպեկի արժեք չունի

Blog Image

1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց եւ իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

Այսօր Արցախը գերության մեջ է, արցախահայությունը՝ գաղթական։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որ իրավունք չունեին որոշելու Արցախի ճակատագիրը, ոչ միայն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, այլ ազատվելով Արցախից, տեղի ժողովրդին թողեցին ցեղասպանության, թշվառության, անտերության ու ստրկության մեջ՝ բացառելով պաշտպանության իրավունքը։ 

Պաշտպանված չէ արցախահայությունը, պաշտպանված չէ նրանց իրավունքները, գերության մեջ են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին խոշտանգում են, իսկ պետության  պարտականությունները աշխարհին իրազեկողն ու ամեն օր նրանց իրավունքներով զբաղվող ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի անդրադառնում նրանց։ Միջազգային կառույցները լուռ են։ Աղաղակողները անհատներ, որոնց ձայնը լսելի չէ։ 

Այսօր նաեւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Իսկ Հայաստանում քառասունից ավել քաղբանտարկյալներ ունենք։ Տնային կալանքների տակ գտնվողերի թիվը գնալով ավելանում է, իսկ օրինակ ծանր հանցանքներ գործած որոշ անձինք արդարացված։

Քաղաքական հետապնդումների, ճնշումների, վախի մթնոլորտ ձեւավորած ՀՀ իշխանությունը ամեն օր ճամարտակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է։ Մինչդեռ այս ամենը զուտ դրսի համար է` աչքկապոցի։

Հայաստանում այսօր մարդը քոռ կոպեկի արժեք չունի։ Օրը ցերեկով դիմակավորված խուլիգանները հարձակվում են մարդու վրա, խոշտանգում, եւ մնում անպատիժ։ Սա Հայաստանն է եւ վերջ, որտեղ մարդիկ անպաշտպան են ու վտանգված։

Լրագրողները, փաստաբանները, հոգեւորականները իշխանության ուղիղ թիրախում, որովհետեւ նրանք են, որ կարողանում են այս համատարած բռնաճնշումների, վախի ներքո աշխատել եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության այսօրվա իրական պատկերը։ 

Ու այս աղետալի իրականության մեջ գրվում են պատմության խայտառակ էջեր, որտեղ եկեղեցին վտանգված է, չորս բարձրաստիճան հոգեւորականներ քաղաքական բռնաճնշումների ներքո, անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանի առողջական վիճակը ծանր, մինչդեռ ո՛չ արդարադատության նախարարն է տեղյակ, ո՛չ իշխանության որեւէ լիազոր մարմին։

Դատարնները Փաշինյանի ուղիղ նշանակության ու վերահսկողության տակ։ Առանց հիմնավոր պատճառների երկամսյա կալանքներ են տրվում, հետո երկարաձգում։

Հայաստանի Հանրապետությունը դարձել է  փաշինյանական Հայաստան, որտեղ խիստ պաշտպանված է Նիկոլ Փաշինյանը, տասնյակ հազարավոր ուժայինների կողից, որոնք լծված են Փաշինյանի անվտանգության ապահովման գործում։

Արթուր Հայրապետյան

Send