Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հայտարարության համաձայն տեղեկացանք, որ Փաշինյանը դեկտեմբերի 9-ից 10-ը պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։
Դեկտեմբերի 9-ին Փաշինյանը հանդիպումներ պետք է ունենար ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը պետք է մեկներ Համբուրգ, որտեղ նախատեսված էր հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առեւտրի պալատում Փաշինյանը պետք է հանդիպեր տեղի գործարարների հետ։
Սա մի կողմ, թե ում, եւ ինչի՞ համար պետք է հանդիպումներ ունենար Նիկոլը, այն դեպքում, որ այս մարդը ո՛չ մեր շահերի, ո՛չ իրավունքների, ո՛չ անվտանգության, առավել եւս մեր երկրի հետ ոչ մի կապ չունի։ Ունի այնքանով, որ մեր անունը դրսում պախարակողի դեր է ստանձնել, եւ դա է իր միակ արդարացումները այն բոլոր աղետների, որ իրագործում է երկիրը քարշ տալով դեպի խոր անդունդ։
Փաշինյանը միջազգային հանրությանը բողոքել է, որ մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ախտահանել, բողոքել է բարձրաստիճան հոգեւորականներից, ի դեպ, որտեղ նաեւ ներկա է եղել Ադրբեջանի դեսպանը Գերմանիայում։ Դա լոկ զեկույց չէր, դա կոնկրետ բողոք էր հայի ինքնության ու հազարամյա պատմություն ունեցող մեր ազգային եկեղեցու մասին։ «Ոչ ոք չգիտի՝ ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում, ինչքան գումարներ է մուտք գործում եկեղեցի...»։
Սա Փաշինյանի բողոքական խռովարարի մի մասն էր, որ միջազգային հանրությանը ուզում էր ապացուցել, որ այն ինչ անում է եկեղեցու դեմ, բոլորովին արդարացված է։
Փաշինյանը ամեն կերպ հաճոյանում է թշնամուն։ Թշնամու օրակարգով ու թշնամու շահը առաջ քաշելով։ Ի՞նչ է նշանակում, այն միտքը, որ Գերմանիայում Փաշինյանն է հայտնում, թե ինքը անհանգստացած է, եւ տեղյակ չէ, թե եկեղեցին ի՞նչ ֆինանսավորում ունի, եւ ի՞նչ ծախսեր է անում, եւ ուստի ինքը պետք է այդ ամենը իմանա, եւ դա է պատճառը, որ ուզում է կարգ ու կանոն մտցնել եկեղեցում, եւ խառնվել եկեղեցու գործերի մեջ։ Այս մարդը, իրականում ոչ թե անհանգստացած է եկեղեցու բացթողումներով, այլ բոլորովին հակառակը` ուզում է, որ այլեւս ինքը տերը լինի եկեղեցու, ինչպես որ տեր է կառավարությանը, եւ կառավարությունը ինքն է։ Դրա համար է ընկել ձեռք ու ոտք եւ ուզում է եկեղեցու մեջ աղանդ հիմնել, ու այդ աղանդի համար տեղապահ «կաթողիկոս» կարգել։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի 1700 ֊ամյա կրոնի եւ հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կործանման։
Փաշազադեի հայտնի հայտարարության եւ անմիջապես նրա թշնամու կամակատար աշխատելը, արշավանքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա վկայում են Փաշինյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականության պերճանքն ու թշվառությունը։ Եվ այդ ամենը ոչ թե պատահականությունների, չիմացության, կամ անհանգստության մասին է, այլ հստակ դիտավորության, միտումնավոր, թշնամու հերթական ծրագրերի իրագործման շարունակականության մասին է։
Բայց այնուամենայնիվ խաղաղ չի անցել Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային հանրապետություն. Հայ համայնքը, հայ գերիների նկարներով, որոնք ապօրինաբար դատվում են Բաքվի դատարաններում, Հայաստանում քաղբանտարկյալների, քաղաքական բռնաճնշումների մասին գրություններ էին պատրաստել նրա եւ այն միջազգային կառույցների ներկայացուցիչների համար, ովքեր մասնակցում էին կոնֆերանսին։ Ներկայացնելով այն իրականությունը, որ այսօր տիրում է Հայաստանում։ Անմասն չմնացին այն վանկարկումները, որ հնչեցին հենց Փաշինյանի ներկայությամբ. «Նի֊կո՛լ դավաճան»։
Փաշինյանը, ինչքան էլ, որ ճամարտակում է ժողովրդավարության, ազատության, խաղաղության, անվտանգության
մասին, որը իրականում այդպես չէ՛, այլ ճիշտ հակառակը, որովհետեւ լավ գիտի, որ միջազգային հանրությունը լուռ է ու կույր։ Առիթը բաց չի թողնում օգտվելու այն «քաղցր» կարկանդակներից, որ տալիս են նրան մեր թշնամիները, որովհետեւ թշնամիների հետ խաղաղության է գնացել, ոչ թե՛ հայ ժողովրդի կամ մեր սիրուն աչքերի համար, այլ իր սեփական անվտանգության ապահովման գործում։ Դրա համար էլ դրսերում գլուխը կախ կատարող է, իսկ ներսում՝ «գելխեղդ» ու «դուխով տղա»։
Հ.Գ.- Հիշո՞ւմ եք, չէ՛, որ Փաշինյանը նախկիններին, ի՞նչ էր ասում։ Ասում էր. «Ում տեսնում եք, կոշիկները լիզում եք...»։ Ես էլ բան չեմ ասեմ, դուք իրականության աչքերին, որ նայեք ու մեկ էլ Նիկոլի աչքերի մեջ, որ ուշադիր նայեք, իսկույն կհասկանաք, թե՞ ինչն ինչոց է, եւ ո՞վ ում մասին է ասում։
Արթուր Հայրապետյան

Русский