Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Երևանին, և պետք է խոստովանենք, որ դա մինչ այժմ աշխատում է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Ի տարբերություն արևմտյանների, որոնք կոչ են անում Հայաստանին կրճատել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ նրանք ցանկանում են ընդլայնել իրենց արտահանման շուկաները: Անկախ նրանից, թե նրանք կհաջողեն, թե ոչ, իրենք կհամոզվեն», - նշել է Օվերչուկը:
«Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, բայց առայժմ մենք պարզապես հետևում ենք, թե ինչպես են նրանք մասնագիտականորեն գայթակղվում: Մենք պետք է խոստովանենք, որ դա առայժմ աշխատում է», - ընդգծել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում «որոշումներ, որոնք կարող են թվալ տպավորիչ, կարող են կարճաժամկետ օգուտներ բերել, բայց կտրված են իրականությունից և երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ նյութական վնաս կպատճառեն այս երկրին, չէին կայացվի»:
«Հաշվի առնելով մեր սերտ հարաբերությունները Հայաստանի ժողովրդի հետ՝ չենք կարող չխոսել այս մասին բացահայտ», - հավելել է ՌԴ փոխվարչապետը։

Русский