Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հեռանա Էպշտեյնի գործի պատճառով․ NYT

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս քննարկում է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի՝ պաշտոնից հեռանալու հնարավորությունը, գրել է «The New York Times»-ը։ (NYT)-ի։

Սպիտակ տան դժգոհության հիմնական պատճառը Արդարադատության նախարարության գործողություններն են եղել, որոնք կապված են ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով նյութերի հրապարակման հետ։ Թրամփի հետ նախկինում կապ ունեցած, բանտում մահացած Էպշտեյնը մեղադրվում է պեդոֆիլիայի և սեռական շահագործման մեջ։

Թերթի տվյալներով՝ Թրամփը Բոնդիի իրավահաջորդ է համարում Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ներկայիս ադմինիստրատոր Լի Զելդինին։

2026 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունն ավարտել էր Էպշտեյնի գործից ավելի քան 3 միլիոն էջ փաստաթղթերի, 2000 տեսանյութերի և 180,000 լուսանկարների հրապարակումը։ Նյութերում հիշատակվում են տարբեր երկրների թագավորական ընտանիքների տասնյակ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, դիվանագետներ և գիտնականներ։

Send