Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի վրա։
Հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարան է հրդեհվել, մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է բարձրահարկ շենքի։
Թիրախը եղեկ «Բաշնեֆտ-Նովոյլ» նավթավերամշակման գործարանը։
«Մի քանի անօդաչու թռչող սարքեր են խփվել, երբ դրանք մոտեցել են նավթավերամշակման գործարաններին. մեկի բեկորները ընկել են արդյունաբերական գոտում. վիրավորներ չկան։ Հրշեջները ներկայումս մարում են նավթավերամշակման գործարանում հրդեհը։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է Գաֆուրի փողոցում բնակելի շենքի», - գրել է Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը Telegram-ում։
Ուֆայի օդանավակայանը փակվել է թռիչքների համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՌԴ-ի շրջանների վրայով խփվել է 147 անօդաչու թռչող սարք։
Կադրերն այստեղ

Русский