Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Միջազգային

Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և անասնաբուժական արտադրանքի վերաբերյալ բողոքները շարունակվում են․ Ռոսսելխոզնադզորի ղեկավար

Blog Image

Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և անասնաբուժական արտադրանքի վերաբերյալ մի քանի տարի առաջ առաջացած բողոքները շարունակվում են, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Ըստ պաշտոնյայի՝ այս իրավիճակի լուծումը կարող է լինել ԵԱՏՄ-ի շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը «կապահովի արտադրանքի հետագծելիությունը»։

«Հայաստանից եկող արտադրանքի տեսականին և քանակը ենթադրում են, որ դրանցից ոչ բոլորը հայկական ծագում ունեն։ Մենք այս հարցը լուծել ենք և՛ 2024, և՛ 2023 թվականներին», – նշել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Առաջին հերթին սա վերաբերում է արտադրանքի մատակարարման անտրամաբանական աճին, որը ԵԱՏՄ-ի շրջանակներում շուկա մուտք գործելու պարզեցված ընթացակարգերի հետևանք է։ «Օրինակ, երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների առաքումները 36 միլիոնից ավելացրել է մինչև ավելի քան 100 միլիոն։ Աճ է գրանցվել նաև այլ տեսակի արտադրանքի մեջ։ Մենք ստիպված էինք բուսասանիտարական ստուգումները տեղափոխել սահմանին ավելի մոտ», – ընդգծել է Դանկվերտը։ «Մենք նաև տեսանք, որ Ռուսաստան ուղարկված արտադրանքի մեծ քանակությունը չէր հասնում նախատեսված նշանակման վայրեր»։

Ռոսսելխոզնադզորի ղեկավարն ասել է,որ բավականին երկար ժամանակ կան մեծ թվով կարանտինային ապրանքներ։ «Հայաստանում հայտնաբերվում է ավելի քան 900 կարանտինային ապրանք, ինչը զգալիորեն բարդացնում է մեր աշխատանքը: Օրինակ, մենք պետք է ախտահանում անցկացնենք: Ծաղիկների համար մենք պետք է հավաստագրենք արտադրական վայրերը. մենք փորձել ենք տեսաստուգումներ», – պարզաբանելէ ծառայության ղեկավարը։

Դանկվերտը նշել է, որ «որոշ անասնապահական ապրանքներ կարող են նաև ոչ հայկական ծագում ունենալ», և որ այս ամենը հանգեցրել է Հայաստանից առաքումների նկատմամբ ավելի խիստ պահանջների կիրառմանը, այդ թվում՝ արտադրանքի հետևողականության ապահովմանը»։

Send