Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հերթը Ծառուկյանինն է. անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը: ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ միջնորդությունը, ամենայն հավանականությամբ, կքննվի ՍԴ-ի որոշումից հետո, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այժմ ընդդիմադիր ուժերի` ՍԴ ուղարկած բողոքին է պատրաստվում:

ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ինչ գործի համար է Դատախազությունը դիմել ԿԸՀ, սակայն MediaHub-ին ասացին, որ նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկություն հայտնել հնարավոր չէ։

«Միջնորդությունը ներկայացվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար»,- ասացին Դատախազությունից։ MediaHub-ին ասացին, որ նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկություն հայտնել հնարավոր չէ։

Send