Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Մեծ Բրիտանիան փակել է իր դեսպանատունը Թեհրանում. Իրանը 5 ժամով փակել էր օդը

Blog Image

Իրանը գրեթե հինգ ժամով փակել է իր օդային տարածքը՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածների մտավախությունների պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է ռազմական միջամտությունը՝ ի պատասխան ցուցարարների սպանությունների։

Հինգշաբթի գիշերը Իրանը պաշտոնական ծանուցում (NOTAM) հրապարակեց՝ փակելով իր օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար: Բացառություններ են եղել երկիր մուտք գործող կամ երկիրից դուրս եկող միջազգային չվերթների համար:

Դրա պատճառով շատ ավիաընկերություններ ստիպված էին չեղարկել, վերաուղղորդել կամ հետաձգել չվերթները։

Հաղորդվել է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերը և Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության վիճակի։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Իրանը փակել է իր օդային տարածքը հինգշաբթի գիշերը՝ ժամը 1:15-ի սահմաններում։

Flightradar24-ի տվյալներով՝ ժամը 6:00-ից Իրանի օդային տարածքը բացվել է: Ծառայության տվյալներով՝ իրանական Mahan Air, Yazd Airways և AVA Airlines ավիաընկերությունները առաջիններից էին, որոնք վերսկսեել են  թռիչքները երկրի վրայով:

Մինչ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, Պենտագոնը կրճատում է Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի անձնակազմի թիվը։

Իրանի իշխանությունները սպառնացել են ԱՄՆ-ի հարձակման դեպքում հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

BBC-ի փոխանցմամբ՝ որոշ բրիտանացի զինվորականներ նույնպես դուրս են բերվում Ալ Ուդեյդի ավիաբազայից։

Մեծ Բրիտանիան նաև ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում և կգործի հեռավար։
 

 

Send