«Զանգեզուրի միջանցքը» կարևոր է ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապ հաստատելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։
Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ունեն դրա համար անհրաժեշտ կամքը»։
Հաքան Ֆիդանը նշել է, որ ինքը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» ծրագրի (TRIPP) իրականացման շրջանակային փաստաթուղթը։
«Ադրբեջանական կողմի հեռանկարները կարևոր են մեզ համար։ Նախագահ Էրդողանին նույնպես տեղեկացվել է այս մասին»,- ասել է Ֆիդանը։

Русский