Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

26 մլն եկամուտ, 17 մլն կանխիկ դրամ, 4 անշարժ գույք․ ի՞նչ է հայտարարագրել նախկին ՔՊ-ական, դատավոր Պետրոսյանը

Blog Image

Նախկին ՔՊ-ական, այժմ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին է մակագրվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գործը։ Նշենք, որ սա հերթական քաղաքական երանգ ունեցող գործն է, որ մակագրվում է այս դատավորին։

Հիշեցնենք, որ նրան են մակագրված նաև «Մարտի 1»-ի, Սամվել Կարապետյանի, Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի գործերը։  

Մամուլում մեկ անգամ չէ, որ գրվել է՝ Պետրոսյանի «քաղաքականացված» լինելու մասին, թեև ինքը առիթը բաց չի թողել ասելու, որ ՔՊ-ի հետ կապ չունի և քաղաքական պատվեր երբևէ չի կատարել՝ հավատարիմ մնալով դատավորի կոչմանը։

Ինչևէ, մի կողմ թողնելով նրա՝ որպես դատավոր անաչառ լինել-չլինելու վերաբերալ քննարկումները, MediaHub-ն ուսումնասիրել է, թե դատավորն ինչ է կարողացել «հետ գցել» իր գործունեության ընթացքում։ 

Այսպես, 2025 թվականին ներկայացրած հայտարարագրում, որը վերաբերում է 2024 թվականին, Պետրոսյանը լրացրել է 4 անշարժ գույքի մասին տեղեկություն։ Հաշվետու տարվա ընթացքում նա օտարել է մեկ անհատական բնակելի տուն՝ 9 մլն դրամով։

Հաշվետու տարվա սկզբում դատավորը որպես տրանսպորտային միջոց է հայատարարագրել MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել գնման եղանակով 2019 թվականին։

Տվյալ տարվա սկզբում առկա նրա փոխառության գումարը կազմել է 25 մլն 38 հազար դրամ, որը հաշվետու տարվա ընթացքում եղել է  2 մլն 306 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա վերջում՝ 22 մլն 732 հազար դրամ։

Սարգիս Պետրոսյանի կանխիկ դրամը հաշվետու տարվա սկզբում եղել է 2,000 դոլար, որը տարվա վերջում պահպանվել է։ Տարվա վերջում նրա ունեցած 17 մլն դրամը դարձել է 16 մլն դրամ, իսկ 1 մլն 500 հազար դրամը կրկնապատկվել է՝ դառնալով 3 մլն դրամ։

Դատավոր Սարգիս Պետրոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 26 մլն 976 հազար դրամ։ 

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 410 հազար դրամ։

Էմմա Մարտիրոսյան

Send