Արխիվային լուսանկար
Այսօր վաղ առավոտից ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում Գայի պողոտայում։ Ամեն խաչմերուկին ոստիկանական մեքենաներ էին կանգնած և որոշ մեքենաներ կանգնեցնում և ստուգում էին իրականացնում՝ դեղատուփի առկայությունից մինչև կրակմարիչ ստուգում էին։ Ավելին, լուսացույցի դերը ևս ոստիկաններն էին ստանձնել, ինչն էլ մեծ խցանման պատճառ էր դարձել։
MediaHub-ը ՆԳՆ-ից փորձեց պարզել, թե ո՞րն է ուժեղացված ծառայության նպատակը, և ի՞նչ էին վաղ առավոտյան փնտրում ոստիկանները քաղաքացիների մեքենաներում։
ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվում, ոչ մի առանձնահատուկ բան չկա։
Թե ինչու մարդկանց աշխատանքի գնալու ժամին, պարզ չէ։
Նշենք, որ ուժեղացված ծառայության պատճառով Գայի պողոտայից մինչև «Ավանի կամուրջ» ընկած հատվածը կաթվածահար էր։

Русский