Իրանը անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգել է սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի այն պնդումներից հետո, որ պետության նոր ղեկավարը նույնպես կարող է թիրախ դառնալ, «The New York Times» թերթին ասել են երկու իրանցի պաշտոնյաներ։
Աղբյուրների համաձայն՝ Իրանում մտահոգություններ են առաջացել սպանված այաթոլլա Մոջթաբա Խամենեիի որդու անվտանգության վերաբերյալ՝ լրատվամիջոցներում տարածվող այն հաղորդագրություններից հետո, որ նա կարող է դառնալ երկրի նոր առաջնորդը։
«Նյու Յորք Թայմս»-ը նշել է, որ եթե Մոջթաբա Խամենեին դառնա Իրանի նոր գերագույն առաջնորդ, դա կնշանակի Իսլամական Հանրապետության կոշտ և պահպանողական կառավարման գծի շարունակություն։
Թերթը Ալի Խամենեիի որդուն անվանել է «խորհրդավոր, բայց ազդեցիկ դեմք»՝ նշելով նրա սերտ կապերն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

Русский