Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ հարձակումները կընդլայնվեն | Սաուդյան Արաբիայի ուժերը որսացել ու ոչնչացրել են 3 ԱԹՍ | Իրանում նորից զոhեր կան

Blog Image

- Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ հարձակումները կընդլայնվեն առաջիկա օրերին, հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։ Հարձակման են ենթարկվել Ռամատ Դավիդի ավիաբազան, Իսրայելում գտնվող Մեյրոնի ռադարային կայանները և Քուվեյթում ԱՄՆ դիրքերը։ Անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իրաքի Էրբիլի մոտակայքում ԱՄՆ դիրքերին։

- Սաուդյան Արաբիայի ուժերը որսացել ու ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարք, հայտնել է Թագավորության պաշտպանության նախարարությունը։ Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Ռիադի վարչական շրջանի արևելյան մասի երկնքում։

- ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Շիրազի արվարձանում շտապօգնության կայանի և խաղահրապարակի վրա ԱՄՆ-Իսրայել հարվածի հետևանքով զոհվել է 20 իրանցի։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է երեսուն մարդ։

Send