Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին

Blog Image

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խոսել է Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին։

«Հակաօդային պաշտպանության համակարգերը ներկայումս բոլոր երկրների համար առաջնահերթ անվտանգության պահանջ են։ Մենք Ս-400-ը ձեռք բերեցինք մեր ազգային հակաօդային պաշտպանության կարիքները բավարարելու համար»,- ասել է Գյուլերը։

«Այս համակարգը գնելուց հետո մենք մեր ամերիկացի գործընկերներին տեղեկացրինք այն ինքնուրույն օգտագործելու մեր մտադրության մասին՝ առանց ՆԱՏՕ-ի համակարգերի հետ ինտեգրման։ Վերջիվերջո, մենք շարունակում ենք հավատալ, որ այս գաղափարը ամենախելամիտ լուծումն է», - «Posta» թերթին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Send