ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում վճարել Կանադայի, Մեքսիկայի և Եվրոպայի ծախսերը։
Կանզաս նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Մեքսիկան մոտ են կարևոր համաձայնագրի կնքմանը։ Նա կրկնել է իր համոզմունքը, որ ի վերջո Կանադան կդառնա Միացյալ Նահանգների մաս՝ խոստանալով կանադացիներին, որ նրանք կարող են «պահպանել իրենց հոկեյն ու ազգային օրհներգը»։
«Մենք վճարում ենք այս բոլոր երկրների համար, իսկ ես չեմ ցանկանում վճարել նրանց փոխարեն։ Եվ սա վերաբերում է նաև Եվրոպային՝ Եվրոպայի շատ հատվածներին», — ասաց ամերիկացի առաջնորդը։

Русский