Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին կոչ է արել ԱՄՆ սենատորներին ճնշում գործադրել Թրամփի վրա․ Axios

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ սենատորներին ճնշում գործադրել Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի վերացվեն Սպիտակ տան կողմից սահմանված արգելքները՝ Կիևին զենք և հետախուզական տվյալներ փոխանցելու հարցում․ հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով հանդիպման սղագրությանը։

Հոկտեմբերի 19-ին Ուկրաինայի ղեկավարն առցանց հանդիպում է ունեցել սենատորների մի խմբի հետ, որոնց թվում են եղել հանրապետական ​​Թոմ Թիլիսը և դեմոկրատ Ռիչարդ Բլումենթալը։

Զելենսկին հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին Մայամիում կայացած բանակցություններից հետո ուկրաինական զինուժը բախվել է Starlink արբանյակային ինտերնետի, ինչպես նաև դրա՝ ռազմական նպատակների համար նախատեսված Starshield տարբերակի օգտագործման սահմանափակումների։ «Մենք դեռևս որևէ բացատրություն չենք ստացել այս կապակցությամբ։ Ցավոք, լսում ենք միայն տարբեր տարօրինակ պատմություններ»,- ասել է Ուկրաինայի նախագահը սենատորներին։

Նա նշել է, որ դա խոչընդոտում է Ուկրաինայի հնարավորությանը՝ խոցելու ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերը։ Ավելին, ըստ Զելենսկու, անցած շաբաթ ուկրաինական զինուժը երեք դեպքում զրկված է եղել ռուսական բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից տրվող նախազգուշացումներից։ «Վաշինգտոնից մենք ոչ մի հստակ բացատրություն չենք ստացել, թե ինչու է սա տեղի ունենում»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը արգելակում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված խոցող հրթիռների, ինչպես նաև NASAMS համակարգի համար նախատեսված AIM-9X հրթիռների մատակարարման թույլտվությունը՝ չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն վճարել են դրանց դիմաց։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ, հավանաբար, քաղաքական որոշում է կայացվել՝ դանդաղեցնելու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչ է տեղի ունենում, ինչու է դա տեղի ունենում, և ուր է տանում այս ամենը», — ասել է Զելենսկին սենատորներին։

Առցանց հանդիպումից հետո Թիլիսը հայտարարել է, որ Կոնգրեսը հավատարիմ է մնում Ուկրաինային և եվրոպական դաշնակիցներին աջակցելու հարցում՝ «ռուսական դաժան ագրեսիան զսպելու և տևական խաղաղություն ապահովելու համար»։ «Ուկրաինային ցուցաբերվող երկկուսակցական աջակցությունը հստակ էր և միանշանակ, և մենք դա կապացուցենք մեր հետագա գործողություններով։ Զիջողական քաղաքականությունը չի աշխատի Պուտինի դեպքում. նա մի ավազակ է, ով հասկանում է միայն ուժն ու հարկադրանքը», — ասել է Բլումենթալը։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային։ Նա հավելեց, որ չգիտի, թե ով է հրահանգել սահմանափակումներ մտցնել Starlink-ի գործունեության վրա, սակայն մտադիր է պարզել դա։ Նախագահը կրկնել է իր պնդումը, թե Զելենսկին չի ցանկանում ավարտել պատերազմը։ «Գուցե ժամանակն է, որ Զելենսկին թույլ տա մեկ ուրիշին բանակցություններ վարել Ուկրաինայի անունից։ Մենք շատ բան ենք տվել Ուկրաինային, իսկ նրանք փոխարենը մեզ ոչինչ չեն տվել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Send