Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով ձերբակալված կա՞

Blog Image

Հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի առաջ, մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Զարգարյանը և տեսանյութ հրապարակել։ Տեղեկություններ են շրջանառվում, որ նրան ծեծողների թվում է նաև Աբովյանի ավագանու անդամ, ՔՊ-ական Նաիրի Հակոբյանը։
 
ՀՀ քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով, և մեկ անձ ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
 
Սակայն ավելի ուշ MediaHub-ին Քննչական կոմիտեից ասացին, որ քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։ Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։

Send