Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել ինչպես ամերիկյան, այնպես էլ ֆրանսիական միջուկային զենքեր, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ամերիկյան «միջուկային համատեղ օգտագործման» (nuclear sharing) ծրագրին մասնակցությունը չի բացառում ֆրանսիացիների հետ եվրոպական մակարդակի պայմանավորվածության մշակումը», — ասել է Կոսինյակ-Կամիշը WNP պարբերականին տված հարցազրույցում։
Նախարարն ընդգծել է, որ Վարշավան մտադիր է «աստիճանաբար մեծացնել իր ներգրավվածությունը միջուկային զսպման գործում»։

Русский