Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հիտլերի նախկին նստավայրն է այրվել

Blog Image

Բավարիայի Ալպերում ժամանակին որպես Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նախկին նստավայրն է բռնկվել։

1938 թվականին կառուցված այս վայրը նախատեսված է եղել որպես նացիստական պաշտոնյաների հանգստավայր։ Գերմանիայի Բավարիա երկրամասում՝ Ադոլֆ Հիտլերի լեռնային հանգստավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո մեկ անձ է ձերբակալվել։

Ըստ Բավարիայի ոստիկանության՝ ալպյան այդ վայրում, որը հայտնի է «Արծվի բույն» կամ «Քելշտայնհաուս» (Kehlsteinhaus) անունով, հրդեհը սկսվել է ուրբաթ երեկոյան։

Դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնել են, որ բոցերը տեսանելի են եղել նույնիսկ հեռվից, իսկ տեղ հասնելուն պես պարզել են, որ շենքն ամբողջությամբ կրակի մեջ է։ «Քելշտայնհաուս»-ի ներսում ոչ ոք չի հայտնաբերվել, տուժածների մասին տեղեկություններ չկան։

«Հրդեհի բռնկումից կարճ ժամանակ անց հայտնաբերվել է կասկածյալ, ով արդեն ձերբակալված է։ Թե արդյոք նա ուղղակիորեն կապ ունի հրդեհի հետ, պարզվում է քրեական հետաքննության շրջանակներում», - հայտնել է ոստիկանությունը։

Send