Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն Starlink-ի հասանելիությունը կարգավորել է Մասկի միջոցով. թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի վարչակազմերը դիմել են

Blog Image

Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն Starlink համակարգին հասանելիությունը կարգավորել է Իլոն Մասկի միջոցով. թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի վարչակազմերը բազմիցս դիմել են SpaceX-ին տարբեր երկրներում ծառայությունը միացնելու կամ անջատելու խնդրանքով։ Այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ-ի նախկին վեց բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ըստ աղբյուրներից չորսի՝ Բայդենի վարչակազմը դիմել է թե՛ ծառայությունն անջատելու (օրինակ՝ Եմենում և Լիբանանում գործող իրանամետ խմբավորումների կողմից Starlink-ը կապի նպատակով օգտագործելը կանխելու համար), թե՛ այն միացնելու խնդրանքով (օրինակ՝ Իրանում ինտերնետ հասանելիություն ապահովելու կամ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու նպատակով)։

Նմանատիպ խնդրանքով Իլոն Մասկին է դիմել նաև նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ խնդրելովապահովել ծառայության հասանելիությունը Իրանում՝ 2025 և 2026 թվականներին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից հետո։

«Իլոն Մասկին ուղղված դիմումները՝ թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի վարչակազմերի օրոք, վկայում են սերտ համագործակցության մասին, որի շրջանակներում ԱՄՆ իշխանությունները, իրենց արտաքին քաղաքականությունն իրականացնելիս, աննախադեպ չափով ապավինում են մասնավոր ընկերությանը», — նշել է գործակալությունը։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրի հասանելիությունը Starshield-ին (Starlink համակարգի ռազմական տարբերակին) միտումնավոր սահմանափակվել է, ինչը խոչընդոտել է ուկրաինական ռազմական անօդաչու թռչող սարքերի աշխատանքը։ Նա նաև հայտնել էր Starlink համակարգում տվյալների փոխանցման արագության նվազման մասին, որն Ուկրաինան օգտագործում է տարբեր ռազմական խնդիրների լուծման, այդ թվում՝ ռուսական հրթիռային հարվածներից պաշտպանվելու համար։

Ըստ Reuters-ի՝ Starshield-ի սահմանափակման հրահանգը տրվել է Սպիտակ տան կողմից։ Թրամփի վարչակազմը հաստատել է կապի արագության նվազման փաստը, սակայն չի հստակեցրել՝ արդյոք այդ հրահանգը տրվել է իրենց կողմից։

Send