Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը «զգալիորեն ակտիվացրել է» ԱՄՆ-ի պաշտոնյաների դեմ մահափորձերի նախապատրաստական աշխատանքները

Blog Image

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը զգալիորեն ակտիվացրել է ամերիկացի դիվանագետների և պաշտոնյաների դեմ մահափորձերի նախապատրաստական աշխատանքները՝ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ դրա սահմաններից դուրս։

Ինչպես հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով Ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված հուշագիրը, այդ ծրագրերից մի քանիսն արդեն հասել են «զարգացած փուլի»։

Ըստ պարբերականի՝ հետախուզական այս տվյալները հանդիսանում են Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ մի շարք դեսպանատներում անձնակազմի կրճատման պատճառներից մեկը։

Հուշագրում Քլեյթոնը զգուշացրել է, որ ենթադրյալ մահափորձերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի դարձնել ԱՄՆ ավելի մեծ թվով աշխատակիցների, քան ներկայումս թույլատրված է, և որ հնարավորության դեպքում պետք է իջեցնել այդ տեղեկատվության գաղտնիության աստիճանը։ Զեկույցում նշված է, որ փաստաթղթում չեն հստակեցվում թիրախները, ծրագրերի բնույթը կամ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող այն երկրները, որոնք կարող են ներգրավված լինել։ Այնուամենայնիվ, ըստ Axios-ի, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն տեղեկացվել են այդ հետախուզական տվյալների մասին։

Պարբերականը հավելել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նաև մտավախություն ունեն, որ Եմենում գործող և Իրանի աջակցությունը վայելող հութիական շարժումը կարող է ընդլայնել իր հարձակումների աշխարհագրությունը՝ Սաուդյան Արաբիայից դուրս թիրախավորելով նաև տարածաշրջանի այլ երկրներ։ Մտահոգության մեկ այլ առիթ է այն հավանականությունը, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Send