Ֆրանսիացի MMA-ի մարտիկ, 26-ամյա Պենգո Բոսիո Վանգին է մահացել 26 տարեկանում՝ Փարիզի մոտ Տրապ կոմունայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
Ուրբաթ օրն ավելի վաղ մի տղամարդ կրակ է բացել Փարիզի արվարձաններում՝ Իվելին դեպարտամենտի մի քանի վայրերում։ Մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ ստացել լուրջ վնասվածքներ. տուժածների թվում կա 12-ամյա աղջիկ։
Հանցագործը, ով մեքենայից կրակել է ավտոմատ զենքից, ձերբակալվել և կալանավորվել է։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ դատախազությունը միջադեպը որակել է ահաբեկչություն, որը հավանաբար դրդված է եղել ռասայական ատելությամբ։

Русский