Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանը չի կարող համագործակցել Իսրայելի հետ․ ի՞նչն է պատճառը

Blog Image

Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն, լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել էր Հայաստանում Իրանի դեսպանը:

Փորձագետները նշում են, որ Իրան–Իսրայել լարվածությունում ի հայտ են եկել նոր գործոններ։ Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր իրականացվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք կարող են լինել ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի կայունության համար։ Դրանք կարող են ուղղակիորեն վտանգել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ 

MediaHub-ի հետ զրույցում Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը նշեց․  «Վերջին տարիներին բազմիցս ականատես ենք եղել Իսրայելի բնակիչների կողմից Երուսաղեմում բնակվող հայերի նկատմամբ վիրավորանքների, այդ թվում՝ Երուսաղեմի հայկական եկեղեցիների հոգևորականների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների, նրանց գույքի նկատմամբ իրականացված վանդալիզմի, ինչպես նաև Իսրայելի խորքային աջակցությանը Բաքվի հակահայկական քաղաքականությանը և այդ երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիային»։

«Զարմանալին այն է, որ Հայաստանի որոշ սահմանափակ թվով փորձագետներ փորձ են անում արդարացնել Իսրայելի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմի ընթացքում և հիմք են ստեղծում Հայաստանի ու Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման համար՝ հայկական լրատվամիջոցներում ներկայացնելով կեղծ և իրականությունից հեռու պնդումները»,- ասաց Մովահեդիանը։

Ըստ միջազգայնագետի՝ կոչ է արվել Հայաստանին զենք գնել Իսրայելից։ Նա նշեց, որ զարմանալի է, որ մի հայ, հաշվի չառնելով այն փաստը, որ Իսրայելը մեծածավալ սպառազինություն է մատակարարել Բաքվին, ինչը հանգեցրել է հազարավոր հայերի սպանությանը, կարող է նման գաղափար առաջ քաշել և չհասկանալ, որ ոչ մի երկիր զենք չի գնում իր երդվյալ թշնամուց։

«Հայաստանը չի կարող համագործակցել Իսրայելի հետ, երբ նա առերեսվում է այն պետությունների հետ, որոնք ձգտում են խաթարել նրա ինքնությունն ու քաղաքակրթական հիմքերը և հայ ժողովրդի 3000-ամյա քաղաքակրթությունը վերացնելու նպատակով խոսում են Հայաստանի՝ «թյուրքական աշխարհին» միանալու անհրաժեշտության մասին։ Քանի որ հենց Իսրայելն է կրում նույն գաղափարախոսությունը և հանդիսանում է թյուրքական աշխարհի ուժեղացման կողմնակից՝ Իրանի և Հայաստանի գեոպոլիտիկ օղակման նպատակով։ Այս գործընթացը ծանր հարված կլինի նաև հենց Հայաստանի համար, քանի որ Իսրայելի հետ հնարավոր համագործակցությամբ Հայաստանը կարող է հանգել իր արտաքին աշխարհի հետ ունեցած միակ անվտանգ ցամաքային սահմանի՝ Իրանի հետ սահմանի կորստին։ Իրանը ի վիճակի է Հայաստանի տրամադրել ամենաառաջադեմ տեխնոլոգիաները տարբեր ոլորտներում, և ճանապարհաշինության, տեխնիկական և ինժեներական ծառայությունների ու այլ ոլորտներում իրանական ընկերությունների ձեռքբերումները Հայաստանում դրա վկայությունն են»,- ասաց միջազգայնագետը։

Ըստ նրա՝ Հայաստանում ազգային ինքնության և քաղաքակրթական բաղադրիչների ամրապնդումը պետք է լուրջ ուշադրության արժանանա։ Թեև տրամաբանական է, որ Հայաստանը ձգտում է բազմազանություն ունենալ իր տնտեսական, առևտրային և անվտանգության գործընկերների շրջանում, արդուհանդերձ տրամաբանական չէ այդ նպատակով ընտրել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը։

«Հայերը պետք է հպարտանան իրենց 3000-ամյա պատմությամբ, ազգային հերոսներով, լեզվով ու գրով, ջանքեր գործադրեն այս պատմական ժառանգությունը փոխանցելու երիտասարդ սերնդին։ Անկախությունը չպետք է շփոթել մեկ կամ մի քանի արտաքին ուժերի վրա լիակատար հենվելու հետ։ Այս սխալ մոտեցումը նախկինում արդեն առկա է եղել Ռուսաստանի նկատմամբ, և եթե այն կրկնվի ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ Իսրայելի և Թուրքիայի հետ, հետևանքները կլինեն կործանարար»,- հայտնեց միջազգայնագետը։

Send