Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տիրադավության հետ կապ չունեցող պատմական անմեղ լուսանկար

Blog Image

Մայր Աթոռի առջև լուսանկարված 7 երիտասարդ հոգևորականները, որ նաև լավ ընկերներ էին,  50 տարի առաջ նույն ուղին էին ընտրել՝ ծառայել Մայր Աթոռին, նրա ուխտին հավատարիմ մնալ, ծառայել ժողովրդին, առաքելական հավատքին և, իհարկե, Մայր Աթոռի Աստվածօծյալ Հայրապետին։

Լուսանկարում ձախից առաջին հոգևորականն իր մարդկային և հոգևոր սկզբունքներին հավատարիմ մնալու համար 2 տարվա ազատազրկման  դատապարտված Միքայել Սրբազանն է՝ Շիրակի թեմի առաջնորդը։ Երրորդը Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն է։ Չորրորդը տիրադավ Նավասարդ Կճոյանն է, հինգերորդը՝ Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, վեցերորդը՝ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ տիրադավ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, յոթերորդը՝ Արցախի թեմի առաջնորդ տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 

Հուդան մեծ հավատարմությամբ ու նվիրումով ընտրեց իր Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին՝ թողնելով աշխարհիկ կյանքը, բայց 30 արծաթի համար մատնեց  Աստծո Որդուն ու տիրադավ դարձավ։

Send